Նորություններ

Պաշտոնական

Ֆելիքս Ցոլակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

17:28 / 30.10.2019



Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն ժամանած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները:

Շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ծառայության աշխատանքն ու առաքելությունը, և միաժամանակ վերահաստատեց պետության հանձնառությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:

Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ Արցախի Հանրապետության նախագահի, ՀՀ ԱԻ նախարարի, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի, Պաշտպանության բանակի հրամանատարի, ոստիկանապետի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ, ԱԻՊ ծառայությանը նվիրեց ամենագնաց ավտոմեքենա:

← Վերադառնալ ցուցակին