Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Ֆինանսների նախարարությունում

12:22 / 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Ֆինանսների նախարարություն:

Հաստատության աշխատակիցների, ՔՊ շտաբի, կազմավորումների և տարհանման հանձնաժողովի հետ անցկացվել է «Ազդարարման ազդանշանները, դրանց տրման կարգն ու հաղորդման ձևերը: Նախարարության աշխատակիցների գործողություններն ազդարարման ազդանշանների տրման դեպքում» թեմայով սեմինար:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել և թարմացնել աշխատակիցների տեսական գիտելիքները` տրվող ազդանշանների և վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են ազդարարման ազդանշանների տեսակների, իրականացման կարգի և թեմային առնչվող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին