Նորություններ

Պաշտոնական

Շտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում

18:10 / 27.09.2019

Սեպտեմբերի 26-27-ը ՀՀ Արարատի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Ուսումնավարժությանը մասնակցում էին Արարատի մարզի ԱԻ հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, Վարդաշեն և Գետազատ համայնքների ներկայացուցիչները:

Պլանի համաձայն՝ Վարդաշեն համայնքից իրականացվել է բնակչության տարհանում և տեղաբաշխում Գետազատ համայնքում ծավալած վրանային ավանում:

← Վերադառնալ ցուցակին