Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

15:29 / 27.09.2019



Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 20-27-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:

Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 16965 զանգ, 324 դեպք-պատահար, որից 196-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 7 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 9 հետազոտություն:

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 34 թունավորման դեպք: Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվել է հանրապետության տարածքում գործող պոչամբարների փաստացի ծավալների վերաբերյալ ԱԻՆ ՓԾ-ում առկա տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին վիճակագրության տրամադրմանը, շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, համազգեստի բաշխմանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքին մասնակցած ՓԾ աշխատակիցների պարգևատրմանը, քաղաքացիներին տրամադրվող հոգեբանական աջակցության որակի բարձրացմանը:

← Վերադառնալ ցուցակին