Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժ Պակիստանում

15:54 / 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 և տուժել ավելի քան 100 մարդ:

← Վերադառնալ ցուցակին