Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

15:12 / 17.09.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 429 դեպք, որից 222-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 131 հրդեհի ահազանգ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 25 դեպք, որից 11-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 7 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

← Վերադառնալ ցուցակին