Նորություններ

Պաշտոնական

Դասընթաց պատկան մարմինների աշխատակիցների համար

16:25 / 17.09.2019

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները պետական մի շարք գերատեսչությունների (Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Կրթության, Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններ) աշխատակիցների համար անցկացրել են «Հրդեհային անվտանգության հիմունքներ» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինարներ:

Դասընթացների ընթացքում առարկայորեն քննարկվել են մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները, դրանց հնարավոր հետևանքները, հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման, շինարարական նորմերով նախատեսվող շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության նոր պահանջների ներդրման հետ կապված խնդիրները:

Դիտարկվել են սեյսմիկ ռիսկերի կառավարման, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների պահպանմանն առնչվող հարցերը: 

← Վերադառնալ ցուցակին