Նորություններ
Պաշտոնական
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Կենտրոնական բանկում
10:46 / 16.09.2019

Սեպտեմբերի 11-13-ը ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ` Կենտրոնական բանկում (ԿԲ) և հաստատության Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
Խմբի կողմից իրականացվել է ԿԲ-ի և իր ենթակա հաստատության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:
ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ Կենտրոնական բանկի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը:
Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն ՔՊ համակարգում առկա էական խնդիրները:
Միջոցառումների ընթացքում առարկայորեն քննարկվել են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ դրամական արժեքների, բանկային ակտիվների տարահանման, ֆինանսական համակարգի և գների կայունության ապահովման, արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացման հետ կապված հարցեր: