Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում

16:40 / 22.08.2019

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

Գերատեսչությունում անցկացվել է «ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ստուգել ՔՊ շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և պլանի իրատեսության գնահատումը:

Ուսումնավարժության ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ կազմավորումների` գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության, գաղտնի փաստաթղթերի մշակման և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված հարցերը:

Դիտարկվել են նաև տնտեսվարողների կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության, անվտանգության և չափումների միասնականության ապահովման հետ առնչվող խնդիրները, ստուգումների իրականացման ընթացակարգային հարցերը:

← Վերադառնալ ցուցակին