Նորություններ

Պաշտոնական

Տասնմեկ քաղաքացիներ աշխատանքի անցան ԱԻՆ-ում

16:45 / 08.08.2019



Օգոստոսի 8-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել աշխատել ԱԻ նախարարությունում:

Հանդիպման ընթացքում նախարար Ցոլակյանը խոսեց փրկարարի պատվաբեր աշխատանքի կարևորության, պատասխանատվության և առաքելության մասին:

Նախարարի հրամանով տասնմեկ քաղաքացիները համալրեցին ԱԻՆ շարքերը:

Նախարարը նորընծա ԱԻՆ-ականներին մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք, կոչ արեց բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը:

Հատկանշական է, որ Փրկարար ծառայության շարքերը համալրած քաղաքացիներից երեքը իգական սեռի ներկայացուցիչներ են:

← Վերադառնալ ցուցակին