Նորություններ

Պաշտոնական

Հսկվող այրում մոտ 30 հեկտար տարածքում

18:25 / 18.06.2019



Հունիսի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 30 հեկտար չոր խոտածածկույթ:

Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժամը 09:45-ից մինչև ժամը 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Ժամը 09։54-ից մինչև ժամը 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

Ժամը 10։03-ից մինչև ժամը 14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ամերիկյան փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ:

Ժամը 10։05-ից մինչև ժամը 13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։

Ժամը 12։54-ից մինչև ժամը 16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժամը 13։20 մինչև ժամը 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Ժամը 13։30-ից մինչև ժամը 14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Ժամը 14։44-ից մինչև ժամը 19:57-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու և թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին