Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ վիճակագրական կոմիտեում և ՊՎԾ-ում

17:04 / 24.05.2019

Մայիսի 23-24-ը պետական երկու գերատեսչություններում` վիճակագրական կոմիտեում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ), անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Մայիսի 23-ին վիճակագրական կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տնտեսության, ժողովրդագրության, բնակչության զբաղվածության, սեռատարիքային կազմի, արտագաղթի, ներգաղթի, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշների հարաբերակցության վերաբերյալ հարցեր:

Պետական վերահսկողության ծառայությունում մայիսի 24-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:

Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:

← Վերադառնալ ցուցակին