Նորություններ

Պաշտոնական

Հատուկ դասախոսություն ԱԻՆ-ում

15:45 / 10.05.2019

Հարգելի գործընկերներ

Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի դահլիճ) իրականացվելու է դասընթաց-սեմինար, որը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ՝ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Այն ուղղված է լինելու հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ աղետից առաջ, աղետի ժամանակ (ճգնաժամային հաղորդակցություն) և աղետից հետո (վերականգնողական գործընթաց):

Հատուկ դասախոսությամբ ելույթ է ունենալու Ջիջի լրատու Քազույուկի Նակագավան:

Դասընթաց-սեմինարին գրանցվելու համար մինչև մայիսի 13-ը զանգահարել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` (012) 31 77 20, (060) 44 02 07 հեռախոսահամարներով:

Օրակարգ

← Վերադառնալ ցուցակին