Նորություններ

Պաշտոնական

ԱԻ փոխնախարար. «Փրկարարը աստվածային մասնագիտություն է»

16:59 / 05.02.2019

Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2018 թ. իրականացված ծրագրերն ու 2019-ի անելիքները: Զեկուցողը ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն էր: Ներկա էին արտակարգ իրավիճակների փոխնախարարներ, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արա Նազարյանն ու Արմեն Հարությունյանը, ԲՈԻՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ և այլք:

«Փրկարարը աստվածային մասնագիտություն է, փրկարարը կյանքեր է փրկում», - նշեց Արա Նազարյանը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սովորում է 1064 ուսանող. 835՝ բակալավրի, 46՝ մագիստրոսի, 183՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Բացի արտակարգ իրավիճակների, ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության ոլորտների համար մասնագետներ պատրաստելուց, ակադեմիան իրականացնում է նաև փրկարարների և այլ մասնագիտության անձանց վերապատրաստում, բնակչության իրազեկվածության բարձրացում: 2018 թ. ակադեմիայում վերապատրաստվել է 471 փրկարար և 2003 քաղաքացիական անձ, լրատվամիջոցներով, այդ թվում՝ 911tert.am կայքով տարածվել են ուսուցողական նյութեր, տեսանյութեր: Հրատարակվել է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որտեղ տպագրված 30 հոդվածից 24-ը գրել են ակադեմիայի մասնագետները: Եվս 30 հոդված ակադեմիայի մասնագետները ներկայացրել են միջազգային գիտաժողովներում:

Գալիք տարվա համար ակադեմիան մտադիր է շարունակել այս ծրագրերը, որոշները՝ ավելի մեծ ծավալով: 2019 թ. կթողարկվի «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» ժողովածուի ոչ թե մեկ, այլ՝ երկու համար: 2017 թ. աշնանը մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը որոշել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային տալ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։ 2019-ին ակադեմիան հավատարմագրման նոր հայտ է ներկայացնելու, և դրա համար կթարմացնի գույքը, փրկարարական ֆակուլտետի հատուկ գույքը կհամալրվի: Միաժամանակ, ընդլայնվում են ակադեմիայի միջազզգային կապերը. ուսանողների, մասնագետների փոխանակման և համատեղ այլ ծրագրեր իրականացնելու նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվել Սերբիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի հետ: Ակադեմիան Գերմանիայում հավատարմագրելու նպատակով ակտիվ փոխգործակցություն է հաստատվել Գերմանիայի գործընկերների հետ: Ֆրանսիայի և այլ երկրների հետ արդյունավետ համագործակցության փորձ ակադեմիան ունի:

ՃԿՊԱ աշխատանքների համակարգումն իրականացնում է փոխնախարար Ա. Հարությունյանը, ուստի՝ ԱԻՆ ՃԿՊԱ խորհրուրդը որոշեց ԱԻ նախարարին առաջարկել խորհրդի նոր նախագահ նշանակել Ա. Հարությունյանին:

← Վերադառնալ ցուցակին