Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

15:34 / 21.12.2018

Աշխատանքներ են տարվում արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25174 զանգ, 159 դեպք-պատահար, որից 69-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 ահազանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Զեկուցվեց նաև, որ ՃԿԱԿ «911» ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել և անցկացվել են հաղորդակցության հմտությունների զարգացման թեմայով դասընթացներ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը զեկուցեց, որ վարչության աշխատակիցների կողմից կառավարական մարմինների ներկայացուցիչների համար անցկացվել են ՔՊ հիմնահարցերի վերաբերյալ դասընթացներ:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին արձագանքման արդյունավետության բարձրացմանը, փրկարար ծառայողների կարգապահությանը, ծառայության օբյեկտների մաքրությանը, զեկուցագրերի ներկայացման և փրկարար ծառայողների համազգեստների ընթացիկ տրամադրման ընթացակարգերին և այլն: ՓԾ տնօրենը հանձնարարեց նաև ակտիվացնել կապերը Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզպետարանների լիազորված ներկայացուցիչների հետ՝ բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման, արդիականացման և թարմացման ուղղությամբ տարվող աշխատանքների հարցում:  

← Վերադառնալ ցուցակին