Նորություններ

Պաշտոնական

ՓԾ տնօրենը շրջայց է կատարել Երևանի ստորաբաժանումներ

18:15 / 10.07.2018

Հուլիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներով (Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատ, Աջափնյակ բաժնի թիվ 7, Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4, Շենգավիթ բաժնի թիվ 6, Էրեբունի բաժնի թիվ 10 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինչպես նաև Նաիրիտի պահպանության հատուկ հրշեջ ջոկատ):

Նպատակն էր տեղում ծանոթանալ Երևանի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, շենք-շինությունների վիճակին, առկա խնդիրներին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը:

Շրջայցի ընթացքում ՓԾ տնօրենը հայտնաբերեց մի շարք խախտումներ, բացթողումներ և թերություններ: Դրանք, մասնավորապես, առնչվում են համազգեստի ապահովման և կրման նորմերի, ծառայության կազմակերպման օրակարգի և ծառայության կանոնադրական ապահովման հարցերին:

ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը հայտնաբերված թերությունների և դրանք շտկելու վերաբերյալ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանին և պատասխանատու մյուս ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել կոնկրետ ժամանակացույց:

← Վերադառնալ ցուցակին