Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻՆ քաղաքային տարբեր ստորաբաժանումներ կհամալրվեն նոր փրկարարական մեքենաներով

12:36 / 19.12.2017

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը ներկա գտնվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս խմբաքանակը ներառում է 11 միավոր “Газель” մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա: Դրանցից 5-ը՝ АПП 035 (автомобиль первой помощи), ունի շուրջ 500 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ, կահավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով: Մյուս 6 միավորը՝ АПП 02, ունի շուրջ 250 լիտր տարողությամբ ջրային ու փրփուրային բակ և նախատեսված է տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելու համար: Այս մեքենանները նախորդների նման կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր և այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Մեքենաները կարող են տեղափոխել 6-7 հոգանոց անձնակազմ:

Այս խմբաքանակի գույքը՝ 11 միավոր փրկարարական մեքենաները, կհատկացվեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ մասնավորապես հանրապետության մեծ քաղաքներին՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:  

← Վերադառնալ ցուցակին