Նորություններ

Պաշտոնական

Փրկարարները պարգևատրվել են

15:27 / 13.11.2017

Քարաթափման վտանգը համատեղ ուժերով չեզոքացվել է

Նոյեմբերի 13-ին Արցախի Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ ներկայացնող տեղամասերում իրականացվող կանխարգելիչ և վթարափրկարարական աշխատանքներն ավարտվել են:

Նախատեսված 12 տեղամասի փոխարեն աշխատանքներն իրականացվել են 15 տեղամասում, և բոլոր հատվածներում քարաթափման վտանգը վերացվել է:

Աշխատանքները համատեղ իրականացրել են ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներից, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներից ու հրշեջ-փրկարարներից կազմված 20-հոգանոց խմբերը:

Նշենք, որ այդ տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն տվեցին խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի քարաթափման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին գործնական և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար 1 աշխատակից պարգևատրվել է թանկարժեք նվերով, 8-ը` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին