Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարությունն ու Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը համատեղ կդիմակայեն աղետներին

14:27 / 12.10.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության համագործակցության արդյունքում արդիականացվել է ԱԻ նախարարության տեխնիկական հագեցվածությունը. մասնավորապես հզորացվել են արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրումն ապահովող տեխնիկական միջոցները:

Փաստելով աղետների ռիսկերը նվազեցնելու և աղետներին դիմակայելու գործընթացում պետական և մասնավոր հատվածների համատեղ ակտիվ գործունեության կարևորությունը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին