Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեցին «911»-ի կարգավար-օպերատորների վերապատրաստման 3-րդ փուլի արդյունքները

17:20 / 27.04.2016

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ներկայացուցիչ, ՀՀ ԱԻ նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկեր Վոլֆգանգ Շմիդթին և Ռոլֆ Վիդեռին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով ապրիլի 18-ին մեկնարկած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլի արդյունքները:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը հյուրերին ներկայացնելով՝ նշեց, որ շնորհիվ եռամյա համագործակցության` այսօր այդ գործընթացը կարող է դառնալ շարունակական և իրականացվել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Վոլֆգանգ Շմիդթը շնորհակալություն հայտնեց հանդիպման և եռամյա համագործակցության համար` նշելով, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դասընթացը դրական արդյունք ունեցավ: Պարոն Շմիդթը հետագա համագործակցության շրջանակներում Հայկարամ Մխիթարյանին ներկայացրեց նաև 5-օրյա վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել մասնագիտական տարբեր խմբեր: Դասընթացի հիմնական թեման հեռախոսով առաջին օգնության հմտություններն են` եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Դասընթացն ընդգրկում է նաև գործնական վարժություններ` ահազանգողին առաջին օգնության ցուցումներ տալու ուղղությամբ: Վոլֆգանգ Շմիդթը նշեց նաև, որ ուրախ կլինի, եթե ծրագրի արդյունքում հաջողվի նվազեցնել տուժածների և հիվանդների թիվը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նախարար Արմեն Երիցյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին համագործակցության համար` կարևորելով դասընթացի դերը հոգեբանական ծառայությունների արդյունավետության բարձրացման գործում: Անդրադառնալով հետագա համագործակցությանը` պարոն Մխիթարյանը նշեց.
- Նախարարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ձեզ հետ և աջակցել բոլոր խնդիրների լուծման հարցում: Ես վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի այս ուղղությունը ևս բերել ցանկալի մակարդակի:

Հ. Մխիթարյանը շեշտեց, որ «911»-ի կողմից հեռահար հոգեբանական օգնություն մատուցելու ծառայության զարգացումն ու համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին ՀՀ ԱԻ նախարարի կողմից կարևորվող ուղղություններից է, և նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի «911»-ի այս ճյուղի զարգացումը նույնպես հաջողի:

← Վերադառնալ ցուցակին