Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժ Ինդոնեզիայի տարածքում

17:02 / 02.03.2016

Սույն թվականի մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16.49-ին (Գրինվիչի ժամանակով` 12.49-ին) ՀՀ  ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ինդոնեզիայի տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 4.830 և արևելյան երկայնության 94.230:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կարող էր կազմել է 10-11 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ հայտարարված է ցունամիի վտանգ, զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:

← Վերադառնալ ցուցակին