Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

15:07 / 22.01.2016

Սույն թվականի հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

← Վերադառնալ ցուցակին