Նորություններ
Պաշտոնական
Շիրակի մարզպետն ամենաբարձր գնահատականն է տալիս ԱԻ կառավարման համակարգին
11:25 / 22.01.2016

Անդրադառնալով օրերս ՀՀ ՏԿԱԻՆ Շիրակի մարզային ստորաբաժանումների 2015 թ. կատարված աշխատանքների հաշվետու ժողովի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված հրապարակումներին` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշել է.
- Ես չափազանց բարձր եմ գնահատում փրկարար ծառայության աշխատանքը, փրկարարների պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը, մասնավորապես` ձնաբքի պայմաններում ծառայություն իրականացնող ու մարդկանց օգնության հասնող փրկարարների աշխատանքից: Իսկ հրդեհաշիջման վերաբերյալ իմ մտահոգությունն եմ հայտնել, որ կան խիտ բնակեցված վայրեր, որտեղ չափազանց բարդ է իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Դրա հետ կապված խնդիրները պետք է մշտապես պահենք մեր ուշադրության կենտրոնում ու փորձենք լուծումներ գտնել:
Խոսելով հրդեհների մասին` մարզպետն անջուր դաշտերում հրդեհի մարումը համեմատել է առանց ջրի հրդեհաշիջման գնալու հետ:
Շիրակի մարզպետը գոհ է նաև անցած տարի ստեղծված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի արդյունավետ աշխատանքից: Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել կենտրոնին:
Իր խոսքում Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը բարձր գնահատեց Հիդրոմետ ծառայության աշխատանքը` նշելով, որ վերջին տարիներին եղանակի կախատեսումների ճշգրությունն անհամեմատ մեծացել է: