Նորություններ

Պաշտոնական

Արարատի մարզային ստորաբաժանումներն ամփոփել են 2015թ. աշխատանքները

16:56 / 22.01.2016

Հունվարի 21-ին ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային ստորաբաժանումների 2015 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստ:

Տարեկան արդյունքների ամփոփիչ հանդիպմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, համայնքապետեր, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը: Զեկույցը ներառում էր անցած երկու տարիների արդյունքների համեմատությունը և կարևոր ուղենիշները:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն.Գրիգորյանը նշեց, որ կատարված աշխատանքների արդյունքում 2016 թ. հունվարի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի N03-Ա հրամանով մարդկանց անվտանգության և փրկության թեմայով Արիության համաստեղության խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում Արարատի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է ՓԾ 2015 թ. լավագույն տարածքային ստորաբաժանում:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց քարոզչության վրա` առաջարկելով օգտվել զեկույցներից և քարոզչական նյութերից: Վերջում Ա. Մկրտչյանը շնորհավորեց փրկարարներին և շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի համար:

Արարատի մարզպետի տեղակալ Ա.Մուրադյանը, մարզպետ Ռ.Աբրահամյանի անունից, երախտագիտություն հայտնեց համայնքապետերին, ուժային կառույցների ղեկավարներին, տարածքային կառավարման վարչությանը, զորակոչային բաժնին՝ Արարատի մարզային փրկարարական վարչության հետ համագործակցված և արդյունավետ աշխատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին