Նորություններ
Պաշտոնական
Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բաց է
14:20 / 19.01.2016

Ժամը 14.20-ի դրությամբ Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բաց է:
Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ուժեղ ձնաբուք էր, ինչից ելնելով փակվել էր Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ էր հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել էին ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:
Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: