Նորություններ

Պաշտոնական

Ուշադրության կենտրոնում երեխաներն են

00:00 / 03.03.2015

 Մարտի 3-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործընկերների հանդիպում, որին մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ու քննարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 2016-2020 թթ. ծրագրի նախագիծը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն իր խոսքում ընդգծեց, որ նաև գործըկերների շնորհիվ է, որ իրենց հիմնադրամը կարողանում է աջակցություն ցուցաբերել կառավարություններին.
- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն աշխարհին նայում է երեխաների աչքերով և կոչված է պաշտպանելու մանուկների իրավունքները: 2016-2020 թթ. գործողությունների ծրագիրը մշակվել է գործընկերների հետ համատեղ և այնտեղ նշված առաջնահերթությունները հիմնված են նախորդ տարիների ընթացքում արված դիտարկումների վրա: Մենք կենտրոնանալու ենք բացթողումները լրացնելու և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու վրա:

Ծրագրի գերնպատակն է, որ բոլոր երեխաներն ապրեն պաշտպանված ու բարենպաստ ընտանիքներում: Հայաստանում 2016-2020 թթ. ծրագրի նախագիծն ունի չորս հիմնական ուղղություն.
- 0-6 տարեկան երեխաների գոյատևում, առողջություն և վաղ զարգացում.
- ընտանիքների դիմակայունության և հարմարունակության մեխանիզմների ամրապնդում, որպեսզի նրանք իրենց երեխաների համար կարողանան ստեղծել ապահով, հոգածու և աջակցող միջավայր.
- հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրացման խթանում.
- արդար, չուշացող և արդյունավետ դատական համակարգ ու երեխաների իրավունքների մոնիթորինգի համակարգ` պայքարելու առավել խոցելի երեխաների իրավունքների խախտումների դեմ:

Հանդիպման զեկույցներում նշվեց, որ Հայաստանում զգալի աշխատանք է արվել ԱՌՆ ոլորտում` իրականացվում է դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատում, բարելավվել են արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները, ներկայացվել են աղետի դեպքում ընտանիքների պաշտպանության մեխանիզմներ և այլն:

← Վերադառնալ ցուցակին