Նորություններ

Պաշտոնական

Քննարկվում են 2015 թ. համագործակցության ուղիները

00:00 / 27.01.2015

Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:

Հանդիպման նպատակն էր քննարկել համագործակցության 2015թ. հիմնական ուղղությունները.

-Այս տարվա առաջին այցիս գլխավոր նպատակն է 2015 թ.-ին մեր համագործակցության առավել արդյունավետ ուղղությունների քննարկումը:

Նախանշելով առաջիկայում սպասվող անելիքները՝ Ս. Ռոպերսը անդրադարձավ այս տարվա համար նախատեսվող միջոցառումներին: Ինչպես և նախատեսվում էր՝ կազմակերպվելու են սիմինարներ, վերապատրաստման դասընթացներ նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետների համար:

Հ. Մխիթարյանը իր հերթին կարևորեց համագործակցության արդյունավետությունը.

-Մեր ֆրանսիացի գործընկերները բազմիցս աջակցել են մեր նախարարությանը: Պարբերաբար կազմակերվում են մեր աշխատակիցների վերապատրաստումները Ֆրանսիայում: Վստահորեն կարելի է ասել, որ մեր համագործակցությունը բավական արդյունավետ է:

← Վերադառնալ ցուցակին