Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվել են Սյունիքի մարզում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները

00:00 / 26.01.2015

Հունվարի 19-24-ը ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հանձնաժողովների կողմից ստուգվել է 2014 թվականի մայիսի 10-ից 15-ը անցկացված Սյունիքի մարզը խաղաղ ժամանակից ռազմական դրության փոխադրելու հնարավորությունների ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման գործընթացը: Ստուգումներին մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԱԻՆ աշխատանքային խումբը` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի ղեկավարությամբ:

Ստուգման արդյունքները գոհացուցիչ են. մարզում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ: ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը ամփոփելով կատարված աշխատանքները նշեց. "ՀՀ Սյունիքի մարզում, վերջին մի քանի ամսում, կատարվել են արդյունավետ և մեծամասշտաբ աշխատանքներ, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Սյունիքի մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներին":

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսելով համատեղ կատարված աշխատանքների մասին նշեց. "2014թ. մայիսին իրականացվել են մարզի ՔՊ ղեկավար կազմի և զորահավաքային մարմնի ոլորտային ծառայությունների ստուգումներ, որտեղ հայտնաբերվել են թերություններ և բացթողումներ: Այս կարճ ժամանակահատվածում մարզպետարանի աշխատակազմը կարողացավ հնարավորինս վերացնել թերությունները":

← Վերադառնալ ցուցակին