Նորություններ

Պաշտոնական

Առաջին սպայական կոչումների և <<Միջազգային կարգի փրկարար>> որակավորման դասի շնորհում ՏԿԱԻՆ-ում

00:00 / 23.01.2015

 Հունվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ <<փրկարար ծառայության լեյտենանտի>> շնորհման հանդիսավոր արարողությունը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունների, ինչպես նաև ՓԾ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի մարզային փրկարար վարչությունների 13 աշխատակցի:


ՏԿԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ <<Միջազգային կարգի փրկարար>> որակավորման դաս շնորհվեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանին, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանին, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Կարապետյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռադիկ Մխիթարյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Բադալյանին:


Գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը շնորհավորեց նորաթուխ սպաներին՝ պարտավորեցնող և հիշարժան արարողություն համարելով առաջին սպայական կոչումների շնորհումը: Արդեն փորձառու և հմուտ փրկարար ծառայողներին Ս. Ազարյանը նույնպես դիմեց շնորհավորական խոսքով՝ աշխատանքի դրական գնահատական համարելով <<Միջազգային կարգի փրկարար>> որակավորման դասի շնորհումը:

← Վերադառնալ ցուցակին