Նորություններ

Պաշտոնական

Հրավեր. <<Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. << Ուղերձ Հայաստանի կառավարությանը>> փաստաթղթի ներկայացմանը,,

00:00 / 20.01.2015

<<Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. <<Ուղերձ Հայաստանի կառավարությանը>> փաստաթղթի ներկայացմանը


 Երբ`
21-ը հունվարի, 2015թ., ժամը`10:30 – 11:00

Որտեղ` Երեւան, Մարիոթ Արմենիա հյուրանոց, <<Էրատո>> դահլիճ

2014թ. մարտի 27-ին Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային մարմինների կոնգրեսն ընդունեց Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351-ի Հանձնարարականը: Հանձնարարականի եզրահանգումները տարածելու եւ փաստաթղթի դրույթները գործնականում կիրառելի դարձնելու նպատակով 2014թ. սեպտեմբերի 9-ին՝ Գյումրիում, եւ սեպտեմբերի 11-ին՝ Սիսիանում անցկացվեցին սեմինարներ, որին Հայաստանի 10 մարզերից մասնակցեցին ավելի քան 150 համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ: Սեմինարների մասնակիցներն ընդունեցին <<Ուղերձ Հայաստանի կառավարությանը>> փաստաթուղթը:

Հունվարի 21-ի հանդիպման նպատակն է <<Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ կառավարությանը>> փաստաթղթի ներկայացումը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը: <<Ուղերձն>>  ամփոփում է <<Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում>> մարզային երկու սեմինարի ընթացքում ավելի քան 150 համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների արձագանքներն ու առաջարկություները` սուբսիդիարության սկզբունքի, տեղական ֆինանսների եւ հարկերի, տարածքային կազմակերպման եւ միջհամայնքային համագործակցության, ավագանիների դերի բարձրացման եւ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:

Հանդիպմանը կմասնակցեն` ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ Երեւանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԱԻ եւ ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների եւ ոլորտում ակտիվ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումն իրականացվում է <<Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը>> ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջոցով` Դանիայի կառավարության հովանավորությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի համայնքների քաղաքական կառավարումը, ամրապնդել առաջնորդության կարողությունները թե՛ հորիզոնական, եւ թե՛ ուղղահայաց մակարդակներում ինքնավստահության ու փոխվստահության մթնոլորտ սերմանել տեղական իշխանությունների շրջանում, ձեւավորել համագործակցության ոգի, համայնքների ընտրված ներկայացուցիչների եւ պետական իշխանությունների միջեւ:

← Վերադառնալ ցուցակին