Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. ամփոփելով տոնական օրերը

00:00 / 12.01.2015

Հունվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ այս տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց տոն օրերին գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ տոնական օրերին փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 472 դեպքի: Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին` մայրաքաղաքում և մարզերում կատարած լավ աշխատանքի համար։

Սեյսմիկ ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց հանրապետության տարածքում վերջին օրերին գրանցված սեյսմիկ ցնցումների մասին:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին մինչև հունվարի 11-ը գրանցված պատահարների մասին: Արագածատոնի մարզում արձանագրվել է 30 դեպք, Արմավիրում` 14, Արարատում` 20, Լոռիում` 25, Կոտայքում` 22, Շիրակում` 34, Սյունիքում` 12, Վայոց Ձորում` 7, Տավուշում` 8 դեպք: Հիմնականում արձանագրվել են ՃՏՊ-ների, հրդեհների, արգելափակված ավտոմեքենաների և կենցաղային կանչեր:
Նախարարին զեկուցվեց նաև մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Արմեն Երիցյանը հանձնարարեց ակտիվացնել և կարճ ժամանակում ավարտին հասցնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։
 

← Վերադառնալ ցուցակին