Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի շնորհավորանքը` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

16:00 / 21.06.2014

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,

Արտակարգ իրավիճակները մշտական սպառնալիք են մարդկանց կյանքի ու առողջության համար, և ԱԻՆ-ը պարտավոր էր ստեղծել բնակչության կարիքներին համահունչ Աղետների բժշկության համակարգ և ԱԻՆ-ին սպասարկող Բժշկական ապահովման վարչություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ունի իր բժշկական ծառայությունը: Լուրջ հիմքեր են դրվել երկրում Աղետների բժշկության համակարգի զարգացման համար:

Միջազգային հատուկ ծրագրով պատրաստվում և վերապատրաստվում են մարզային բուժաշխատողները` աղետների ժամանակ մեր փրկարարների հետ ուս ուսի միասին գործելու համար: Աղետների բժշկության զարգացման գործում զգալի ներդրում կունենան նաև ԱԻՆ Ստեփանավանի օդանավակայանն ու ձևավորվող փոքր ավիացիան:

Մեր բժիշկներն ու պարամեդիկներն այսօր զգալի աշխատանք են տանում ինչպես տարաբնույթ դեպքերի ու պատահարների ժամանակ մեր բնակչությանն օգնության հասնելու, այնպես էլ ԱԻՆ աշխատակիցների, թոշակառուների և նրանց ընտանիքների առողջության պահպանման և վերականգնման ուղղությամբ:

Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ նախևառաջ առողջություն, բարօրություն և բարեկեցություն, ուժ, կորով և դիմացկունություն: Թող Ձեր գիտելիքները, հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը խաղաղ պայմաններում ծառայեն մեր ժողովրդի կյանքի ու առողջության պահպանմանը:

Շնորհակալություն Ձեզ` Ձեր անձնվիրության ու մարդասիրական գործունեության համար:

 

← Վերադառնալ ցուցակին