Նորություններ

Պաշտոնական

Տոնական տրամադրություն ԱԻ նախարարությունում

16:02 / 20.06.2014

Արտակարգ իրավիճակների նախարարության նշանակալի ձեռքբերումների թվում է փողային նվագախումբը, որն այս տարի նշում է իր 4-րդ տարեդարձը:

Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության բակում նախարարության փողային նվագախումբն ելույթ ունեցավ աշխատակիցների համար: Նվագախմբի երաժիշտները տոնական տրամադրություն փոխանցեցին ներկաներին` կատարելով տարբեր ժամանակների հայտնի և սիրված ստեղծագործություններ:

2010թ.-ին ստեղծված երաժշտության նվիրյալների այս խումբն այսօր արդեն իր ակտիվ մասնակցությունն է ունենում հանրապետական տարբեր միջոցառումներում, մասնակցում տարբեր բարեգործական համերգների, ելույթ ունենում պատվավոր հյուրերի ընդունելության, Էրեբունի-Երևան տոնակատարության, Հաղթանակի օրվա, Ամանորի, Մարտի 8-ի, Մայրության և գեղեցկության տոնի ժամանակ:

Նորաստեղծ նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է 2010թ.-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում` Ճապոնիայի կառավարության նվիրած նոր հրշեջ-մեքենաների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, և սկսել փոքրիկ, բայց հաստատուն քայլերով առաջ գնալ: Վերջերս փողային նվագախումբը Երևանում և Ստեփանակերտում կայացած Կոմիտասի 145-ամյակին նվիրված փողային նվագախմբերի հանրապետական փառատոնում պատվավոր պարգևի է արժանացել:

ԱԻՆ փողային նվագախումբն իր համերգային ծրագրում ներառում է թե դասական, թե ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ` Ջ. Վերդի, Ա. Պիացոլա, Ա. Խաչատրյան, Տ. Մանսուրյան, Ա. Այվազյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Գևորգյան և այլն:

Փոքրիկ տոնին իր մասնակցությունն ուներ նաև ԱԻՆ մշակույթի կենտրոնի պարային խումբը:
 

2013 թ., բարեգործական համերգ Նորքի  տուն-ինտերնատում   2013 թ., համերգ Գավառի մանկատանը

2014 թ., համերգ զորամասում 
  Համերգ` նվիրված նվագախմբի 3 ամյակին









                                                                                                                                                                        

← Վերադառնալ ցուցակին