Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ներկա գտնվեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը

00:00 / 18.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Երեւանի լոկոմոտիվային դեպոյում ներկա գտնվեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲ ընկերության արդիականացված ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաեւ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը: Միջոցառման ժամանակ հյուրերն ուղիղ տեսակապի միջոցով հնարավորություն ունեցան հետեւելու նաեւ Սանահինի վերակառուցված ուղեմասի շահագործման արարողությանը:

Սանահինի հանգույցն ամբողջապես վերակառուցվել եւ վերազինվել է, իսկ Երեւանում գտնվող ուսումնական կենտրոնը, որի նպատակը երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործումն է, արդիականացվել է, հագեցվել ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:

Փոխվարչապետը ողջունեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲ ընկերության կողմից երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով երկաթուղային ենթակառուցվածքների նշանակությունը հանրապետության համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին