Նորություններ

Պաշտոնական

Նոր համագործակցության սկիզբը

14:39 / 16.06.2014

ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում հունիսի 16-ին Երևան ժամանեցին ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատողներ դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:Չեխական կողմը կաջակցի ԱԻ նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում: Նախատեսվում է դիտարանի թունելի սենյակներից մեկում հնի փոխարեն տեղադրել նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան:

Գառնի մեկնելուց առաջ հյուրերն այցելեցին ԱԻ նախարարության տարածքում տեղակայված գրունտի ուժեղ շարժումների հայ-ճապոնական դիտակայան, ծանոթացան հայ-ամերիկյան ակտյուեյտոր եզակի սարքին, եղան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում:

Իննօրյա այցի ընթացքում նախանշվելու են սկիզբ առած համագործակցության ընդլայնման հետագա քայլերը:

← Վերադառնալ ցուցակին