Նորություններ

Պաշտոնական

Հաղթանակներ ու մրցանակներ

14:10 / 16.06.2014

Հունիսի 10-12-ը Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն կազմակերպել էր հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում:

Մարզական փառատոնին մասնակցում էր ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, հաշմանդամություն ունեցող 110 մարզիկ, որոնց թվում են նաև ՀՀ ԱԻ նախարարության ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության 6 աշխատակից:

Փառատոնում ընդգրկված են բասկետբոլ, բազկամարտ, լող, սեղանի թենիս, ծանրամարտ և շախմատ մարզաձևերը:

Մարզական փառատոնին մասնակցող ԱԻՆ աշխատակիցները հանդես էին գալիս մայրաքաղաքն ու տարբեր մարզեր ներկայացնող թիմերում և գրավել են հետևյալ մրցանակային տեղերը.
- Սևակ Մխիթարյան (տեղեկատվության վարչության պետ), մասնակցել է նստասայլակներով բասկետբոլ մարզաձևին և գրավել 2-րդ տեղը, իսկ ծանրամարտից` 3-րդ տեղը.
- Հրաչյա Մանուկյան (տեղեկատվության վերլուծության բաժնի առաջատար մասնագետ), նստասայլակներով բասկետբոլ մարզաձևում գրավել է 1-ին տեղ-ը,
- Նուբար Կիրակոսյան (տեղեկատվության ստացման և հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ), հաղթել է սեղանի թենիս մարզաձևում` գրավելով 1-ին տեղը, իսկ բազկամարտում` 2-րդ տեղը.
- Ալիկ Բաբայան (տեղեկատվության ստացման և հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ), սեղանի թենիս մարզաձևում զբաղեցրել է 3-րդ տեղը:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` մարզական փառատոնին մասնակցած աշխատակիցները ներկայացվելու են խրախուսման:

 

← Վերադառնալ ցուցակին