Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ-ում

11:36 / 16.06.2014

Հունիսի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին:
Խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին Գառնիի դիտակայան շրջայցի և Բալահովիտում տեղակայված հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին:
ԱԻ նախարարին զեկուցվեց Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնում ԱԻ նախարարության աշխատակիցների ձեռքբերման մասին: Աշխատակիցներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել և պատվավոր պարգևների արժանացել:

 

← Վերադառնալ ցուցակին