Նորություններ

Պաշտոնական

Հանդիպում ԱԻ նախարարությունում

15:54 / 04.06.2014

Հունիսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն էր նախարարության աշխատակիցներին ներկայացնել հիմնադրամի առաքելությունը: Այն է` բուժել և օգնել փրկելու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքը:

ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունն արժանի է ամենայն աջակցության:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց կառույցի ստեղծման պատմությունը, նպատակները, աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև դոնորագրման գործընթացն ու պայմանները.
- Հիմնադրամը ստեղծվել է 15 տարի առաջ, և ներկայումս ունի շուրջ 26 հազար անդամագրված դոնոր: Աշխարհում կա 67 նմանատիպ հիմնադրամ, իսկ հայկականը միակն է նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց ԱԻ աշխատակիցների շրջանում, ցանկության դեպքում, դոնորագրում կազմակերպելու վերաբերյալ:


 

← Վերադառնալ ցուցակին