Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարության վետերանը 90 տարեկան է

16:41 / 30.05.2014

Մայիսի 29-ին լրացավ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ պահպանության վետերան Սեդա Մանուկովայի ծննդյան 90-ամյակը։ 

Այդ առթիվ հոբելյարին այցելեցին նախարարության վետերանների միության նախագահ Ներսիկ Հեպոյանը, տեղակալ Վաչագան Սրապյանը, ԱԻՆ Արարատի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը` աշխատակիցների հետ, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը։

Ներսիկ Հեպոյանը ընթերցեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի շնորհավորագիրը, մարզային վարչության պետը նախարարի անունից հոբելյարին հանձնեց հուշանվեր` նախարարի մակագրությամբ։

Արարատի քաղաքապետը նվիրեց գեղեցիկ ծաղկեփունջ և հանձնեց դրամական պարգև։

Հոբելյարը հուզված նման վերաբերմունքից ջերմ շնորհակալական խոսքեր ասաց ԱԻ նախարարի և ներկաների հասցեին։

 

← Վերադառնալ ցուցակին