Նորություններ

Պաշտոնական

Կարկտի վտանգը կանխվել է

14:51 / 20.05.2014

ՀՀ ԱԻՆ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մայիսի 19-ին Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա, Տալվորիկ համայնքների տարածքներում տեղակայված 63 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 40945 կրակոց: Նշված ամպերի վրա ներգործություն է կատարվել նաև համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող 18 հակակարկտային կայաններով:

Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի, Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 21 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել 2686 կրակոց:
Ընդամենը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել` 43631 կրակոց: Պաշտպանվող տարածքներում տեղացել են միայն անձրևներ:

Ըստ Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի տվյալների կարկուտ է տեղացել Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ, Նորամուտ, Սարատովկա, Գավառի տարածաշրջանի Գավառ, Ծաղկաշեն, Գանձակ համայնքների տարածքների վրա:

← Վերադառնալ ցուցակին