Նորություններ

Պաշտոնական

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին

10:40 / 18.05.2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին: Ալեքսանդր Չիկայիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:

Ըստ ժամը 20.00-ին ստացված տեղեկության հողազանգվածի տակ  նախնական տվյալներով կա 5-6 ավտոմեքենա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղևորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է:

Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած:

***

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:

Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

← Վերադառնալ ցուցակին