Նորություններ

Պաշտոնական

Սեմինար-խորհրդակցություն ԱԻՆ-ում

15:21 / 30.04.2014

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց սեմինար-խորհրդակցություն, որին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուները:

Խորհրդակցությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման, օպերատիվ կառավարման և նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչությունների պատասխանատու աշխատակիցները:

Սեմինարի մասնակիցների հետ քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավրման կենտրոնի և պետական կառավարման մարմինների փոխգործակցության, ՔՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման ոլորտում առկա խնդիրների, տնտեսության օբյեկտների և տարածքների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ կատարվող նորմատիվաիրավական նոր նախաձեռնությունների և կառավարման հետ կապված հարցերը:

Հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ օրակարգային խնդիրների ակտիվ քննարկումները երկուստեք նպաստեցին ՔՊ ոլորտին առնչվող խնդիրների պարզաբանմանն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների նախանշմանը:

Հաշվի առնելով սեմինար-խորհրդակցության ձևաչափի արդյունավետությունը` առաջարկվեց ավելացնել նմանատիպ միջոցառումների հաճախությունը, որոնց ընթացքում կարելի է լայն քննարկման առարկա դարձնել ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմինների ՔՊ համակարգի զարգացման հետ կապված խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին