Նորություններ
Պաշտոնական
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր անձամբ ԱԻ նախարարը
14:45 / 07.09.2013
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների մոտակայքում՝ «Անտառ պարկ» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող ՀՀ Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրում:
Դեպքի վայր են մեկնել տասներեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղանքի բարդ ռելիեֆի, ճանապարհի անանցանելիության և ուժեղ քամու առկայության պատճառներով հրդեհաշիջումն իրականացվել է բարդ և դժվարին պայմաններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանն անձամբ ղեկավարել և իր մասնակցությունն է ունեցել հրդեհաշիջման աշխատանքներին:
ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբն իրականցրել է տեղանքի հետախուզում, իրավիճակի գնահատում և առկա ուժերի ճիշտ տեղաբաշխում:
Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կասեցնել հրդեհի տարածումը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև տեղի բնակիչները, ՀՀ Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրին և Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ ծառայությանը պատկանող երկուական ջրատար ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 20.32-ին:
Այրվել է մոտ 8 հա անտառապատ տարածք:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցները: