Նորություններ

Պաշտոնական

Միջազգային չափանիշներին համապատասխան. ձևավորվում է ԱԻՆ-ի ուսումնական բազան

18:10 / 06.09.2013

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազա:
Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ուսումնական բազայի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։


Գործնական պարապմունքների և վարժանքների համար բազայի վարժահրապարակում տեղադրվել են գնացքի վագոններ, շատ շուտով այստեղ իրենց տեղը կգտնեն նաև երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ, ինչպես նաև բենզալցակայան և բենզատար մեքենա:


Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։


2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։
Այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ: Շենքն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման համակարգերով, պատրաստ են սենյակները, սանհանգույցներն ու խոհանոցները, փոխվել են դռներն ու պատուհանները: Ընթացքի մեջ են արտաքին հարդարման աշխատանքները:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների որակից և հանձնարարեց շուտափույթ սկսել հյուրանոցի կահավորման աշխատանքները, որպեսզի ՀՀ մարզերից, Արցախից և արտերկրից ժամանած մեր գործընկերները կարողանան այնտեղ գիշերել և գործնական պարապմունքներ անցկացնել վարժահրապարակում:


                                                                                                                                                                                                               





 

← Վերադառնալ ցուցակին