Նորություններ
Պաշտոնական
ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրաք
00:00 / 03.11.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Նոյեմբերի 6-ին փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ա. Գեւորգյանը Միացյալ Էմիրություններից կմեկնի Իրաք, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
Հասարակայնության հետ կապերի բաժին