Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը մասնակցեց "Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում" համաժողովի բացմանը

00:00 / 02.11.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց "Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում" խորագրով համաժողովի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա ծրագրի միջանկյալ արդյունքները: Պետական կառավարման, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մարզպետների, ծրագրում ընդգրկված 43 համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների մասնակցությամբ կքննարկվեն համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը, տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման հետագա զարգացման ազգային ռազմավարությանը, հանրային-մասնավոր ոլորտների համագործակցությանը, համայնքի զարգացման ապահովման գործում արտաքին ռեսուրսների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին