Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

00:00 / 22.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի եւ մարզում կառավարության ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացման համար:

Փոխվարչապետը հաջողություն մաղթեց Էդգար Ղազարյանին հետագա գործունեության մեջ` նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտին եւ մարզի խնդիրներին, իսկ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետն իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի կյանքի կոչման գործում:

Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետեւ Եղեգնաձորից մեկնեց Ջերմուկ, ծանոթացավ այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին:

Տեղում քննարկվեցին նաեւ Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ "Կամուրջշին" ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին