Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստին

00:00 / 09.12.2011

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր:

Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից-պետությունների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ մասնակից- պետությունների հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը: Ներկայացվեցին նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010 թվականների, Գիտատեխնիկական տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին