Նորություններ
Պաշտոնական
Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց "Կանաչ տնտեսություն" խորագրով հայ-գերմանական համաժողովին
00:00 / 06.12.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնած "Կանաչ տնտեսություն" խորագրով հայ-գերմանական համաժողովին, հանդես եկավ բացման խոսքով:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում "Կանաչ տնտեսության", այսինքն` շրջակա միջավայրին չվնասող տնտեսության աճի զարգացմանն առնչվող հարցեր:
Միջոցառման շրջանակում քննարկումներ կկազմակերպվեն աշխատանքային չորս խմբերում`"«Կանաչ համայնքներ", "Կանաչ գործարարություն եւ կանաչ աշխատատեղեր", "Կայուն օրգանական գյուղատնտեսություն", "Ձեռնարկատիրություն եւ կենսաբազմազանություն" թեմաներով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, քննարկել նախադեպեր եւ հաջողված օրինակներ:
Հասարակայնության հետ կապերի բաժին