Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն ընդունեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի պատվիրակությանը

00:00 / 21.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի պատվիրակությանը` տնօրեն Դեյվիդ Լիլիի գլխավորությամբ:

Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեցին Հայաստանում իրենց գործունեության, ինչպես նաեւ հետագա անելիքների մասին:

Խաղաղության կորպուսի կամավորները Հայաստանի համայնքներում գործունեություն են ծավալում երեք` անգլերենի դասավանդման, համայնքի եւ բիզնեսի զարգացման, առողջապահական եւ բնապահպանական կրթության ուղղություններով: Տեղեկացվեց, որ առողջապահական եւ բնապահպանական ծրագրերը կավարտվեն 2012թ-ին, իսկ մյուս երկուսը կշարունակվեն` ընդլայնելով շրջանակը:

Փոխվարչապետը ողջունեց Խաղաղության կորպուսի ծրագրերի իրականացումը` նկատելով, որ համայնքների զարգացման խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության, աշխատանքների համակարգման վերաբերյալ: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին իրենց հետագա աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել նաեւ Տարածքային կառավարման նախարարության խորհուրդները, ինչպես նաեւ համագործակցել մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող ՏԿՆ գործընկեր կազմակերպությունների հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին